|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի ՝ Փարիզի Լուվրի մոտ երեք հազար այցելուներ տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով՝ ռումբի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Parisien» թերթը:
Ավելի վաղ Լուվրը, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնել էր այցելուների առջև իր դռները փակելու որոշման մասին: Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նախօրեին Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է սահմանվել՝ կապված դպրոցներից մեկում տեղի ունեցած հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է ուսուցիչը: