Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, թե 2018 թվականի հունվարից ուսուցիչների աշխատավարձերը կրճատվելու են 5000-ական դրամով:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ լուրերն ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը: «Չգիտեմ՝ ինչ հիմքով են նման լուրեր տարածում, քանի որ նախարարությունում նման հարց անգամ չի էլ քննարկվել: Ավելին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը երկար ժամանակ է, ինչ ուսուցիչների ֆինանսավորման նոր տարբերակի մասին է խոսում, ըստ որի՝ պետք է սահմանվի ուսուցչի բազային աշխատավարձ, որպեսզի դրա չափը կախված չլինի աշակերտների թվից: Նոր բանաձևը քննարկման փուլում է, ուստի դրանից բխող որևէ փոփոխություն չի կարող լինել»,- ասաց նա:
Արշակյանը նշեց նաև, որ եթե ֆինանսավորման նոր բանաձևի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը չբարձրանա, այն չի նվազի: Նա հավաստիացրեց, որ ուսուցիչների աշխատավարձի չափը 2018-ի հունվարից ոչ մի փոփոխության չի ենթարկվելու:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի խոսքով՝ ֆինանսավորման նոր բանաձևը /բազային աշխատավարձ սահմանելը/ կլուծի նաև արդարության հարցը, քանի որ այժմ ուսուցիչները ֆինանսավորվում են աշակերտ թվով, իսկ մարզերում դպրոցների մեծ մասը փոքրաթիվ աշակերտներ ունեն: