կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-18 14:51
Աշխարհ

Սպիտակ տունը հայտնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին

Սպիտակ տունը հայտնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին

Սպիտակ տունը հայտարարել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայումս հաստատ ավելի լավ վիճակում են, քան մի քանի ամիս առաջ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն`ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին հղումով:

«Մենք նախկինի պես տեսնում ենք շատ ոլորտներ, որոնցում մեր շահերը չեն համընկնում կամ ուղղակի կոնֆլիկտային վիճակում են, սակայն այժմ իրավիճակն ավելի լավ է, քանի մի քանի ամիս առաջ, երբ ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը նշում էին, որ հարաբերությունները ցածր կետում են»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը: