|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությունը, թե Հունաստանում մուսուլման փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական):
Էրդողանի այդ հայտարարությանը Փայլանը պատասխանել է իր թվիթերյան էջում: «Նա ասում է, որ Թրակիայում մուսուլմանները չեն կարողանում մուֆթի՞ ընտրել: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը՝ Թուրքիայի կառավարությունն արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքն իր համար պատրիարք ընտրի: Հոգևոր դպրոցները փակ են: Պատրիարքի կարգավիճակ չկա: Շարունակե՞մ թվարկել»,- գրել է պատգամավորը: