Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մինչ ռեյտինգային ընտրակարգից ազատվելը, Նիկոլ Փաշինյանն իրեն աջակցող մարդ-կուսակցություններին խոստացել է իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4, քննարկվել է անգամ 3 տոկոսի հարցը։ Իսկ այդ փոփոխություններն իրականացնելու համար առաջարկել է աղմուկ բարձրացնել՝ հանրային պահանջի իմիտացիա ստեղծել, սակայն վերջին պահին փոշմանել է և ընդգրկել է միայն ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, քանի որ գցել-բռնել են, որ խորհրդարան չանցածների հավաքած տոկոսները՝ «փոշին» յուրացնելն իրենց ավելի ձեռնտու է, քան մարդ-կուսակցությունների հետ հետընտրական կոալիցիաները խորհրդարանում։ Որոշել են՝ չարժե կախման մեջ ընկնել իրենցից բան չներկայացնող ուժերից։
Հիմա Փաշինյանն այդ մարդ-կուսակցություններին, ինչպիսիք ՔՈ-ն է, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, փորձում է համոզել, թե իբր Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տվել գնալ լայնածավալ փոփոխությունների, հակառակ դեպքում ընտրությունները պետք է 6 ամիս հետո անցկացնեին։ Որոշ կուսակցությունների սա փաստի առաջ է կանգնեցրել, և հիմա դաշինք կազմելու կամ չմասնակցելու մասին են մտածում։ Ոմանք վստահ են, որ Փաշինյանն ընդամենը խաբում է իրենց, իրականում Վենետիկը չէր կարող դեմ լինել շեմի փոփոխությանը․ նախ՝ որ դա խաղի կանոնների փոփոխություն չէ, երկրորդ՝ դրանից ոչ թե տուժելու են քաղաքական ուժերը, այլ շահելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: