|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեկ տեղի է ունեցել Էրդողանի դստեր` Սումեյե Էրդողանի նշանադրությունը, որը մեկ անգամ արդեն հետաձգվել էր:
Ըստ Haberturk-ի՝ Էրդողանի դուստրը նշանվել է Սելչուք Բայրաքթարի հետ, ով անօդաչու թռչող սարքեր ստեղծող կազմակերպության ղեկավար է:
Նշանադրության արարողությունը տեղի է ունեցել Պոլսում` Թարաբիայի պալատում։ Իրադարձությունը, սակայն, զարմանք և զայրույթ է առաջացրել հասարակության շրջանում` երկրի նախագահը տիրող քաոսային իրավիճակում, զոհերին և վիրավորներին անտեսելով, դստերն է նշանում:
Նշենք, որ Սումեյեի նշանադրությունը մեկ անգամ հետաձգվել էր սկեսրայրի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով: