|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նյու Յորքում ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվիրակության տեղաշարժը։ Պատճառը, ենթադրաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող VIP ավտոշարասյան ճանապարհի փակումն էր, հաղորդում է Halk TV-ն։
Հեռուստաալիքը նաև նշում է, որ Էրդողանի ավտոշարասյունը հայտնվել է քաղաքային խցանման մեջ, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծել թուրք առաջնորդի համար։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ոստիկանության կողմից կանգնեցվելուց հետո նա զանգահարել է Թրամփին. «Պատկերացնո՞ւմ ես, ես հիմա քեզ փողոցում եմ սպասում, որովհետև քեզ համար ամեն ինչ փակ է»։ Մի քանի րոպե անց փողոցը մաքրվել է հետիոտների համար, և Մակրոնը շարունակել է հեռախոսազրույցը՝ քայլելով դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։
Բոլոր առաջնորդները հավաքվել են Նյու Յորքում՝ մասնակցելու սեպտեմբերի 22-ին բացված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։