|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Տրապիզոնում հանրահավաքի ժամանակ Էրդողանի ներկայությամբ հնչեցված հակահայկական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան: Այդ մասին տեղեկանում ենք Haber.sol.org կայքից:
«Նախագահի՝ Տրապիզոնում տեղի ունեցած ելույթի պահին «ազգը» հայհոյում է հայությանը: Էրդողանը ոչ մի միջամտություն չի ցուցաբերում: Վաղը բողոքի հայց եմ ներկայացնելու»,- իր Twitter-յան էջում գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հերթական սկանդալն է տեղի ունեցել Տրապիզոնում (թուրքերեն՝ Տրաբզոն): Նրա ելույթի ընթացքում հավաքված ամբոխն սկսել է հակահայկական վանկարկումներ անել: «Հայ բիճերը մեզ չեն վհատեցնի» վանկարկող ամբոխին լռեցնելու կամ դիտողություն անելու փոխարեն Էրդողանը շարունակել է ելույթը: Համացանցում տարածված տեսանյութում երևացել է նաև Էրդողանի և նրա կողքին կանգնածների լայն ժպիտը հայատյաց վանկարկումների ընթացքում: