կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-09 23:16
Հասարակություն

Ավտոմեքենան ընկել է ձորակը

Ավտոմեքենան ընկել է ձորակը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Վազ 21-99» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է ավտոմեքենան ձորից դուրս բերել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Վազ 21099» մակնիշի 35 PC 195 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը՝ մոտ 15 մետր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և մոտեցրել ավտոքարշակին: