|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հունվարի 2-ին` ժամը 10:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձորի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի 35 MQ 936 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը (մոտ 3 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի գոտի և մոտեցրել ավտոքարշակին: