Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 12-ին, ժամը 16։21-ին ահազանգ է ստացվել, որ Աղին-Ջրափի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes S600» մակնիշի 61 SX 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ սահել դեպի մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Խ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: