| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
ՀՀ կառավարությունը պետք է ավելացնի Ջավախքի համար նախատեսված հայագիտական-մանկավարժական մասնագիտությունների համար պետպատվերի քանակը՝ 70 տեղը շատ քիչ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին։
Նա փոխանցեց Ջավախքի հայերի ահազանգը, որ երիտասարդ մանկավարժական կադրերի զգալի պակաս կա Ջավախքում, մանկավարժների միջին տարիքը որոշ դպրոցներում 50-ից բարձր է։
Եվս մեկ խնդիր է պետպատվերով սովորած շրջանավարտների վերադարձը հայրենի եզերք։
«Ուրեմն, պետք է գործենք շատ հստակ ու կոնկրետ․ տեղերը պետք է ավելացնենք, իսկ Ջավախքի տեղական իշխանությունները և հանրությունը պետք է առաջարկեն կոնկերտ երիտասարադների, ովքեր կստանձնեն պարտավորություն՝ կրթություն ստանալուց հետո վերադառնալ և աշխատել Ջավախքում, իսկ տեղի իշխանությունները պետք է պարտավորվեն նրանց ապահովել աշխատանքով։ Իսկ եթե դա վեր կլինի նրանց ուժերից, այս հարցը պետք է տեղ գտնի հայ-վրացական միջպետական օրակարգում»,-ասաց Շիրակ Թորոսյանը։
Նա դիմեց Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիներին, որ Ջավախքի հայապահպանության խնդրին էականորեն նպաստող այս կարևոր հարցը ներառեն միջպետական հարաբերությունների երկկողմ օրակարգ։
Շիրակ Թորոսյանը նաև հիշեցրեց, որ Սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ջավախք և լսել ջավախահայերի բազմաթիվ խնդիրների մասին՝ սոցիալ-տնտեսականից մինչև կրթամշակութային։
Մանրամասն՝ տեսանյութում․