Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետը համեստ չափավորության դիրքերից հանդես եկավ` մոտավորապես հասկացնելով, որ ավելի լավ է շոշափելի արդյունքներ ապահովել, քան ամպագոռգոռ խոսքեր հնչեցնել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ն չի ընդգծել, որ կարճ ժամանակամիջոցում բոլոր խնդիրները լուծվելու են: «ՀՀԿ-ն չի ընդգծել, թե Հայաստանը 3 ամսում կդառնա այսպիսին կամ 5 ամիս հետո այսպիսին, դա ընթացքը ցույց կտա, և կոնկրետ նոր կառավարության գլխավոր անելիքը կլինի որոշակի ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ ցույց տալը: Մեկ-երկու ամսում չեմ կարծում, որ շոշափելի արդյունքներ լինեն, բայց առաջընթացը հնարավոր է տեսանելի դարձնել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հատկապես ստվերը կրճատելու և տնտեսության միջից ստվերային մասը վերացնելու` վարչապետի պատրաստակամությունը էական առաջընթաց կապահովի:
Թորոսյանի խոսքով` նորանշանակ վարչապետը կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ քայլեր հնչեցրել է, թե ինչ պետք է անի, և այդ ձեռնարկումները ընթացքում կերևան:
Մեր դիտարկմանը` վարչապետը ասել է բիզնես չի խլվի, այսինքն` մինչև հիմա խլվե՞լ է, պատգամավորն արձագանքեց. «Ով ինչպես ուզենա` կարող է մեկնաբանել: Եթե ինչ-որ մեկն ունի այդպիսի մի փաստ, որ ինչ-որ մեկի բիզնեսը խլվել է, թող հրապարակի»: