|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում:
Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, մասնավորապես Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ, Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում և Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրում:
ԿԳՆ