կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-29 13:00
Հասարակություն

Լեզվակռիվ "Լուսավոր Հայաստանի" պատգամավորի և Վանաձորի քաղաքապետի միջև․ թեման Վանաձորի Լազյան 45 շենքի բակի խաղահրապարակն է

Լեզվակռիվ "Լուսավոր Հայաստանի" պատգամավորի և Վանաձորի քաղաքապետի միջև․ թեման Վանաձորի Լազյան 45 շենքի բակի խաղահրապարակն է

Այսօր առավոտյան բնակիչները կրկին ահազանգեցին, որ Վանաձորի Լազյան 45 շենքի բակի խաղահրապարակում շարունակվում են ապօրինաշինությունները՝ ֆեյսբուքով ահազանգել է ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
"Փաստացի բոլոր պատկան մարմինները մատնված են անգործության։ Հավելեմ նաև, որ ըստ մեր տեղեկությունների բնակիչները ՌԴ-ից զանգեր են ստանում քրեական հեղինակություններից և ահաբեկվում, որպեսզի հետ կանգնեն իրենց բակի խաղահրապարակի պահպանմանն ուղղված քայլերից",-գրել է պատգամավորը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արձագանքել է գրառմանը․ "Ես նոր եմ խոսել տվյալ անձի հետ,ինձ վստահեցրեց,որ բացի շինաղբ տեղափոխելուց,այլ գործողություն չի կատարվել ու չի կատարվում"։

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը հավելել է․ "Տեղեկացնում եմ, որ Լազյան 45 և Լուսավորիչ 52 շենքերի բակում իրականացված ինքնակամ շինարարության համար Վանաձորի համայնքապետարանում համաձայն Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 154֊րդ հոդվածի արդեն հարուցված է երեք հատ վարչական վարույթ։ Այս մասով համայնքապետարանը իր լիազորությունների շրջանակներում կատարել և կատարում է իր բոլոր պարտականությունները"։

Մամիկոն Ասլանյանը պատասխանել է նաև գրառման՝ ահաբեկման մասին հատվածին․ "Ահաբեկելուց եթե տվյալներ ունեք,դիմեք Ոստիկանություն՝ էստեղ լիրիկաքնարական զեղումների փոխարեն,եթե իհարկե Դուք էլ չեք ահաբեկված"։