Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նյու Յորքում երեկ կայացել է Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապերով հայտնի ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի գործով դատական նիստը:
Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիայում 2015 թ. դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը 2016 թ. մարտի 19-ին ձերբակալվել էր ԱՄՆ-ում: Զարրաբը մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի, փողերի լվացման, ինչպես նաև բանկային խարդախության մեջ: Ադրբեջանցի գործարարն ու նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել են Իրանի կառավարությունը և իրանական մի քանի ընկերություններ: Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնյակ տարվա ազատազրկում։
Հիշեցնենք նաև, որ Զարրաբի, Էրդողանի ընտանիքի ու Թուրքիայի մի շարք ղեկավարների անունները հայտնվել էին «Մեծ կաշառք» գործողության ցուցակում: Զարրաբը և ձերբակալվածները կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել:
Ըստ Demokrathaber-ի՝ դատական նիստի ընթացքում Զարրաբը խոստովանել է, որ կաշառել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին, ով «Մեծ կաշառք»-ի սկանդալից հետո հեռացել էր պաշտոնից: Դատական նիստին Զարրաբը բերվել է ոտքերը շղթայված և կալանավորի հագուստով: Այսօր կկայանա նրա գործով դատական երկրորդ նիստը: