Երեկ ԱՄՆ-ում ձերբակալված` իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը դիմում է ներկայացրել` երաշխիքով ազատ արձակվելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ գործարարի ներկայացրած դիմումի առաջին քննարկումը տեղի կունենա ապրիլի 4-ին: Դատարանի որոշումից է կախված, թե Զարրաբը երբ կտեղափոխվի Նյու Յորք: Իսկ մինչ այդ նա կշարունակի մնալ Մայամիի դաշնային բանտում: