|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը համոզված է, որ Բելառուս-ԵՄ բազային համաձայնագրի կնքման հեռանկարը դրական է. հայտնում է БЕЛТА-ն: Այդ մասին նա ասել է Բրյուսելում լրագրողների հետ զրույցում:
«Ես վստահ եմ, որ դա կլինի (նոր համաձայնագիրը), և որ դա կլինի ավելի շուտ, քան թե ավելի ուշ: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ նման համաձայնագրի կնքմանը ոչինչ չի խանգարում:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը։