|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ դա անվանելով երկու երկրների հարաբերություններում մեծ առաջընթաց։
Միշելը ողջունել է նաև պահվող անձանց ազատ արձակումը և երկու երկրներին կոչ արել շուտափույթ կերպով խաղաղության համաձայնագիր կնքել։
«Ողջունում ենք հատկապես պահվող անձանց ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը: Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ-ի գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է։ Ես այժմ խրախուսում եմ ղեկավարներին հնարավորինս շուտ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը», - գրել է Միշելը X սոցիալական հարթակում։