Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշին յանի այսօրվա հայտարարություններին, գրում է.
«Եթե ընտանիքում բարդակ է, ամեն օր վեճեր են, ընտանիքի անդամները միմյանց դանակահարում են, ապա մեղավորը տան հայրն է՝ «նայողը»:
Իսկ եթե աշխարհում է նման բաներ կատարվում՝ Արցախում՝ էթնիկ զտումներ, Գազայում՝ ցեղասպանություն, Ուկրաինայում՝ պատերազմ, ապա խնդիրը աշխարհը «նայողի»՛ մեջ է. կամ ինքն է հրահրում՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով, կամ էլ երեխաներն արդեն մեծացել են ու ատչոտ չեն տալիս իրեն, կամ էլ վատ կառավարիչ է, կամ էլ արդեն ծերացել է ու մեկ մեջքն է բռնվում, մեկ՝ գլուխը, կամ էլ էլ փող չի կարողանում աշխատել, որ պրոտեժեներին պահի, կամ պատժի՝ փող չտալով, այսինքն սանկցիաներ կիրառի:
Այս դեպքում անիմաստ է, որ այս իրավիճակում հարևաններից որևէ մեկը՝ քնից ուշ արթնացածը, փորձի մտնել հին հովանոցի տակ: Արդեն անիմաստ է, բայց դա չի նշանակում, որ եթե «նայողն» էլ ավտորիտետ չի, ուրեմն այլ նայող պետք է գտնել:
Կարող է հիմա բեսպրեդելի ժամանակներն են, նոր ավտարիտետ դեռ չկա, ժամանակ է պետք, որ մեկն ու մեկը կայանա ու նոր կարգ հաստատի: Ուրեմն պետք է նայել կողքերն ու տեսնել, թե քո օրին էլ ովքեր կան, որ միասին իրար գլուխ հավաքվենք ու տեսնենք ինչ ենք անում: Իսկ ով ասում է, որ դե եկեք հին Պապայի մոտ գնանք, բայց հույս չկա, որ մի բան ստացվի, բայց մեկ էլ տեսար ..., մի հավատացեք, ուղղակի ինքն իր անձնական հարցերն է լուծում, մեզ քցում ա»։