Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին մշտապես չեն ներկայանում գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, իսկ ժամանակ առ ժամանակ ներկա չէ նաեւ Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը:
Այսօր այս պատգամավորներից զատ չկային նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը եւ Արթուր Մանուկյանը, իսկ «Ելք»-ից բացակա էր Սասուն Միքայելյանը: Տեղեկություններ կան, որ Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիստերին:
Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին երեսով են տվել բանակում չճառայելու համար: Այսօր այս տեղեկությունը Նահապետյանից ճշտել չհաջողվեց, քանի որ նա լրագրողներին հայտարարեց, որ հարցազրույց չի տալու, պատասխանելու է մեկ հարցի, որը վերաբերում էր տարկետման խնդրին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում