|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանական հին և բարի ավանդույթի համաձայն` Բունդես լիգայում հաղթած թիմնը իր հաղթանակը նշում է գարեջրի մեծ քանակությամբ:
Մյունխենի «Բավարիա»-ն, որը գերմանական առաջնության առաջատարն է, հաղթանակը նշելու բոլոր արարողությունները թողել էր վերջին` «Աուգսբուրգ»-ի հետ խաղից հետո (3:0):
Մյունխենցիների երջանկացած պաշտպան Ջերոմ Բոատենգը մեջքից «հարձակվել է» Ֆրանկ Ռիբերիի վրա և մեծ քանակությամբ գարեջուր լցրել ֆրանսիացու գլխին: Երևում է պաշտպանը մոռացել էր, որ Ռիբերին մուսուլման է, և նրա հավատը թույլ չի տալիս ալկոհոլ օգտագործել: Daily Mail-ի հաղորդմամբ` ֆրանսիացին անգամ հայտարարել է, որ այլևս չի խոսելու Բոատենգի հետ: Այնուհետև այդ լուրը հեռացվել է նրանց կայքից:
Դեպքի մասին Ջերոմ Բոատենգն ասել է. «Իմ և եղբորս` Ռիբերիի միջև ամեն ինչ լավ է: Դա ալկոհոլ չպարունակող գարեջուր էր: Ամեն ինչ կարգին է...»,- պաշտպանի խոսքն է մեջբերում Welt-ը: