կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 10:20
Առանց Կատեգորիա

Բաքուն նեղացել է ԵՄ-ից

Բաքուն նեղացել է ԵՄ-ից

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ պաշտոնական անձանց հայտարարությունները Իսմայիլըում կատարված դեպքերի հետեւանքով ձերբակալությունների վերաբերյալ դիտարկում է  «որպես հետաքննության վրա ճնշում գործադրելու գործոն  եւ անընդունելի է համարում նման միջամտությունը հետաքննության գործընթացին». երեկ, ըստ Trend գործակալության, լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:

 

Նրա խոսքերով ` ոչ ոք իրավունք չունի միջամտելու այդ հետաքննությանը: «Ցավոք, ԵՄ որոշ պաշտոնատար անձինք ոչ օբյեկտիվ են գնահատում իրադրությունը, խեղաթյուրում են յուրովի եւ տալիս անարդարացի գնահատական կատարվածին: Դա զարմանք է հարուցում եւ մի բնական հարց առաջացանում` ինչո՞ւ է Ադրբեջանի նկատմամբ նման ոչ օբյեկտիվ եւ կողմնակալ վերաբերմունք, երբ տարածաշրջանում կատարվում են իրադարձություններ, որոնց ԵՄ-ն հավուր պատշաճի չի արձագանքում»,- հայտարարել է Աբդուլաեւը:

 

Պաշտոնական Բաքվի վրդովմունքի պատճառը ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Եվրահանձաժաովի հարեւանության հարցերով անդամ Շտեֆան Ֆյուլեի հայտարարություններն են ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ Թոֆիկ Յաղուբլուի եւ Իլհար Մամեդովի ձերբակալության կապակցությամբ: Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին` «ապահովել մեղադրանքների արագ, արդար, թափանցիկ եւ անկախ հետաքննություն, նաեւ խուսափել լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների համար խոչընդոտներ ստեղծելուց, որոնք ձգտում են իրականացնել իրենց հիմնական ազատություններն ու իրավունքները»:  

 

Հարկ է նշել, որ Մամեդովի եւ Յաղուբլուի դատին թույլ չեն տվել ներկա լինել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիային: