կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-18 21:26
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ

2017 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցի լույսի ներքո, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը հրավիրեց Վեհափառին հանդիպելու Միացյալ Նահանգներում Հայ Ավետարանական համայնքի եւ ԱՀԱԸ առաջնորդների հետ։

Վեհափառը սիրով ընդառաջեց, եւ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմը, համագործակցությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հետ, ծրագրեցին համատեղ ճաշկերույթ հինգշաբթի օրը` նոյեմբերի 2-ին, 2017 թ․։

Քալիֆորնիայի Բըրբենք բնակավայրում գտնվող ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմի կենտրոնատեղիում կայացած ընդունելությունը հյուրընկալել էին Տեր եւ Տիկին Ալբերտ Բոյաջյանները։