|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մոսկվայում «Սիթիբանկը» գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը հանձնվել է իրավապահներին: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը` իրավապահ աղբյուրների տեղեկացմամաբ, Պետրոսյանի վզից կախված տուփում պայթուցիկ չի հայտնաբերվել. այն լցված է եղել սովորական աղով: Ավելի վաղ, սնանկացած գործարարը սպառնացել էր պայթեցնել արկղիկը:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Պետրոսյանն ազատ է արձակել բոլոր պատանդներին: Ինչպես տեղեկացրել էինք, Արամ Պետրոսյանը գրավել էր «Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղը: Գործարարը վերջերս էր սնանկացել եւ հատուկ տեսաուղերձով ՌԴ նախագահին կոչ էր անում սնանկացումը ճանաչել հիվանդություն եւ զբաղվել դրա «բուժմամբ»: