|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 10-րդ համաժողովը, որի ընթացքում ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանն ամփոփեց տարին, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, ինչպես նաև հայտարարեց նոր նշանակումների մասին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը, իսկ 2-րդ մարզիչ՝ Ռիո-2016-ի մասնակից Վլադիմիր Մարգարյանը:
Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզիչ է նշանակվել Արտյոմ Սիմոնյանը, երկրորդ մարզիչը կլինի Ռոբերտ Պետրոսյանը, իսկ կանանց հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը:
Համաժողովի ընթացքում տարին ամփոփեց նաև հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ու երիտասարդական հավաքականի արդեն նախկին ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը: