կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 15:20
Սպորտ

Արթուր Գևորգյանը՝ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Արթուր Գևորգյանը՝  բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Այսօր կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովը:


Նախ` ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովյաննիսյանը կարդաց 2009/13թթ. ամփոփիչ զեկույցը` ներկայացնելով ֆեդերացիայի կատարած աշխատանքները, ծախսված ֆինանսները և ձեռքբերումներըՀաշվետվությունից հետո կայացավ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտորությունը:


Միակ թեկնածուն` Արթուր Գևորգյանը, ընտրվեց միաձայնՆերկաները մեծ ոգևորությամբ ընդունեցին ընտրության արդյունքները:

 

Ֆեդերացիայի նախկին նախագահ Արման Մուրադյանը հրաժարական էր տվել: Նա այժմ Մոսկվայում է և չէր հասցնում համատեղել աշխատանքները:

 

Նորընտիր նախագահը ԱԺ պատգամավոր է: Զբաղվել է բռնցքամարտով։ 1989-ին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող: Սպորտի վարպետ է։ 1996-ին Ատլանտայում կայացած 26-րդ օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ տեղ: Միջազգային  կարգի սպորտի վարպետ է:  1998-ի Եվրոպայի առաջնության մրցանակակիր է։ 2000-ին մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին։ 1995-2002-ին դարձել է սիրողական և պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող:  

 

Արթուր Գևորգյանն իր խոսքում նշեց, որ կարևորում է բռնցքամարտի զարգացումը մարզերում, քանի որ մարզերը բռնցքամարտի դարբնոց են: Նա հայտնեց, որ հաջորդ հանդիպումը կլինի 15 օր անց. կորոշվի  ֆեդերացիայի նոր կազմը: Նորընտիր նախագահը պատրաստվում է շրջել մարզերում և անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին: