Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր` նոյեմբերի 29-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասնայանն ընդունել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին: Ողջունելով բռնցքամարտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահին` քաղաքապետն անդրադարձել է Գյումրիի բռնցքամարտի պատմության ուշագրավ դրվագներին, ինչպես նաև մարզաձևում առկա հիմնախնդիրներին:
Արթուր Գևորգյանը ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը: Ըստ ֆեդերացիայի նախագահի` չնայած առկա բոլոր հիմնախնդիրներին` մարզաձևը հեռանկարային է: Նա նաև կարևորել է մարզային կառույցների հետ սերտ համագործակցությունը:
Որպես բռնցքամարտի` Շիրակի մարզի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Բալասանյանը նշել է, որ արվում է առավելագույնը, հատկապես` հեռանկարային մարզիկներին համապատասխան պայմաններով ապահովելու համար, թեեւ տեղական հնարավորությունները խիստ սահմանափակ են:
Իր հերթին, Արթուր Գևորգյանը կարևորել է ֆեդերացիայի կազմում մարզերի ներկայացուցիչների ներգրավվածությունը, որը կապահովի արդյունավետ աշխատանք մարզերի հետ, ինչպես նաև կբարձրացնի մրցակցության մակարդակը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բռնցքամարտի զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս: