Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ համայնքների խոշորացման վերաբերյալ:
ԱԺ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախ նշեց, որ քննարկման առարկա է շատ լուրջ թեմա, որովհետև համայնքների խոշորացումը պետության կյանքում ամենակարևոր մասշտաբային ռեֆորմներից է: Նա նշեց, որ փորձագետները պատրաստել են տեղեկանք ՝ ուսումնասիրելով նախորդ և ներկա ժամանակաշրջանի վիճակը՝ համայնքների խոշորացման համատեքստում:
Ստեփան Մարգարյանի դիտարկմամբ` այսօր Հայաստանն ունի թույլ ինքնակառավարման համակարգ՝ ֆինանսական հնարավորությունների ու բնակչության կողմից օբյեկտիվ վերաբերմունքի առումով: Ուսումնասիրվել է այլ երկրներում համայնքների խոշորացման հարցը, մասնավորապես՝ Վրաստանի օրինակը, և այնտեղ մի համակարգ է գործում, որի վերաբերյալ ոչ ոք չգիտի՝ այն երկարատև կլինի, թե` ոչ, ուսումնասիրվել է նաև Լիտվայի փորձը:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ փորձ է արվել ուսումնասիրել ազգաբնակչության տրամադրությունները և կարծիքը. այստեղ բարդ էր գտնել ու բացահայտել գերակշռող կարծիքը, քանի որ արձանագրվեց, որ ազգաբնակչության մոտ պատկերացումների բացակայություն կա, նրանք պատասխանում են` կա'մ միանշանակ ոչ, կա'մ այո:
«Ազգաբնակչության մոտ գերակշռում է հետևյալ հարցը` «իսկ ի՞նչ եմ ստանում ես` որպես համայնքի բնակիչ, համայնքների խոշորացումից», և այդ հարցերի պատասխանը պետք է կարողանալ տալ»,- ասաց պատգամավորը: