կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 16:30
Քաղաքական

Կարևոր է, որ համայնքները խոշորացումից հետո զգան փոփոխություն՝ ֆինանսական առումով

Կարևոր է, որ համայնքները խոշորացումից հետո զգան փոփոխություն՝ ֆինանսական առումով

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր համայնքների խոշորացման հարցը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը ելույթում նշեց, որ վարչատարածքային բարեփոխումները պետք է հանրային լայն քննարկում անցնեն, իրազեկման փուլ անցնեն, քանի որ քննարկվում է արմատական փոփոխություն: Պատգամավորը միաժամանակ նշեց, որ փաթեթը լայն քննարկում է անցել, քննարկումներ անցկացվել են բոլոր համայնքներում, հնչեցվել են բազմաթիվ հարցադրումներ, մտահոգություններ:

«Իհարկե, կա վստահության խնդիր, որովհետև մարդիկ նոր բանի հետ են առնչվելու և ցանկանում են վստահ լինել՝ լա՞վ կլինի, թե՞ ոչ: Եվ բոլորս պետք է այնպես անենք, որ բնակչությունը տեղեկացված լինի, վստահ լինի, որ փոփոխությունները դեպի լավն են տանելու: Համայնքների խոշորացումը ինքնանպատակ չէ, կարևոր չէ` քանի համայնք կունենանք, էական է, որ ունենանք արդյունավետ գործող տեղական ինքնակառավարում»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ միայն դրական տեղաշարժերի դեպքում կարող ենք վստահաբար ասել, որ կունենանք արդյունավետ կառավարում:

Նրա խոսքով` երբ համայնքները փոքր ու անջատ են գործում, հնարավորությունները քիչ են, համայնքների խոշորացման դեպքում հնարավորությունները մեծանում են, ռեսուրսների կենտրոնացում է տեղի ունենում: Կարևոր է, որ համայնքները խոշորացումից հետո զգան փոփոխություն՝ ֆինանսական առումով, որ մնացած համայնքները կամավոր ցանկանան միավորվել:

«Այսօր ունենք համայնքներ, որոնք քիչ բնակչություն ունեն, սահմանափակ բյուջե ունեն, և պահանջել այդ հնարավորությունների սահմանում իրագործել զարգացման ծրագրեր, իսկապես մեծ խնդիր է դառնում: Այդ պատճառով փորձ է արվում խոշորացմամբ կարգավորել այդ խնդիրը` ունենալով առավել արդյունավետ տեղական կառավարում»,- ասաց Արայիկ Հովհաննիսյանը: