| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուրբաթ օրը Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի արդյունքում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստի` Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, շեշտվում է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը:
 
 «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում  է, որ կողմերը «վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի  զարգացնել և խորացնել համագործակցությունը Արևելյան գործընկերության  շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
 
 Հռչակագրի նախնական տեքստում արտացոլվել է նաև Հայաստանի՝ անսպասելիորեն  Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի  պայմանագրի կնքումից հրաժարվելու հանգամանքը: Փաստաթղթում, մասնավորապես,  ասված է․  «Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան  գործընկերության շրջանակներում գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում  են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու  Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակը և  նպատակները»:
 
 Հիշեցնենք՝ Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման վերաբերյալ չորս տարի  տևած և հաջողությամբ ավարտված բանակցություններից հետո, սեպտեմբերի 3-ին`  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և  Ղազախստանի հետ համատեղ Մաքսային միության կազմի մեջ մտնելու ցանկության  մասին` այդպիսով, փաստորեն, կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման  գործընթացը:
Շարունակությունը` այստեղ: