Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրում է.«Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը՝ միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հանգուցալուծվել է: Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է՝ Հայաստանի անվտանգության, այդ թվում և ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետև Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիևի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»: Դա է նաև պատճառը, որ նոյեմբերի 13-ին՝ «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտին: Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: