կարևոր
499 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-04 10:00
Քաղաքական

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ զարգացման վեկտորը փոխելու որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ամենասարսափելին, որ կարող է պատահել, այն նոր Ուկրաինայի վերածելն է: Այս մասին Իրանի պետական հեռուստառադիոընկերություն հետ հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ։

«Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները, փորձում են այնտեղ ինչ-որ բան «պղտորել»։

Ռուսաստանը զգուշությամբ է հետևում դրան»,- նշել է պաշտոնյան՝ընդգծելով, որ Արևմտյան աշխարհը սկզբում առաջարկել է Վրաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին, և դրանից ոչ մի լավ բան չի ստացվել: