|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները պատրաստ են դաշնային կառավարությանը փոխանցել վերահսկողությունը նավթի, սահմանի և շրջանի բոլոր եկամուտների նկատմամբ, եթե Բաղդադը կատարի իրենց պայմանները: Այդ մասին ասել է շրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին. հայտնում է ТАСС-ը:
Նա նշել է, որ մի շարք նկատողություններ ունի Իրաքի` 2018-ի բյուջեի վերաբերյալ, որն ընդունվել է առանց քրդերի մասնակցության: Բարզանին, որպես պայման, առաջարկել է դաշնային իշխանություններին` միջոցներ հատկացնել ինքնավարության ծառայողների աշխատավարձի համար և հատկացնել բյուջեի 17 տոկոսը: