|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ-ն առաջարկում է, որ Իրաքը և Թուրքիան համատեղ մաքրեն Իրաքի հյուսիսային Սինջար շրջանը զինված կազմավորումներից, ներառյալ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), և աշխատեն այնտեղ քաղաքացիական վարչակազմ ստեղծել: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտարարել է Մերձավոր Արևելքի պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Ջոուի Հուդը:
Ըստ նրա՝ կարգավորման գործընթացը սկսելու համար «Սինջարից լավ տեղ չկա», որտեղ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը, Իրաքի և Թուրքիայի կառավարությունները կարող էին աշխատել միասին «ԱՄՆ-ի և այլ կոալիցիոն երկրների խորհրդատվությամբ և աջակցությամբ»: