կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 15:30
Տարածաշրջան

Թուրքիան սպառնացել է Իրաքին՝ միջոցներ ձեռնարկել, եթե Բաղդադը շարունակի «հանդուրժել» ՔԱԿ-ին

Թուրքիան սպառնացել է Իրաքին՝ միջոցներ ձեռնարկել, եթե Բաղդադը շարունակի «հանդուրժել» ՔԱԿ-ին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե Իրաքը շարունակի աչք փակել իր տարածքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գոյության վրա, միջոցներ կձեռնարկի թուրքական սահմանային անվտանգությունը ապահովելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ իբր Իրաքի տարածքից ՔԱԿ-ը (PKK) հարձակումներ է գործում Թուրքիայի վրա։

«Այս առումով մեր երկիրը պատրաստ է Իրաքի հետ համագործակցության։ Սական եթե Իրաքը աչք փակի ՔԱԿ-ի գոյության վրա, մեր երկիրը սեփական սահմանների անվտանգությունը ապահովելու համար միջոցներ կձեռնարկի և դրանում վճռական է», - նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիան անցյալ տարի բազմիցս էր հայտարարել, որ Սիրիայի հետ սահմանների անվտանգության համար միջոցներ կձեռնարկի, որի արդյունքը եղավ 2019 թ. հոկտեմբերին «Խաղաղության ակունք» գործողությունը, որի շրջանակում ներխուժեց Սիրիա։

Նշենք նաև, որ երկու օր առաջ թուրքական օդուժը հրթիռակոծել էր Իրաքը, որի արդյունքում զոհվեցին 15 մարդ, որից 2-ը բարձրաստիճան իրաքցի զինվորականների էին։