|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ, դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանին, նշեց, որ նա զեկույցի ժամանակ ասել է, թե 250 մլն դրամից ավելի կադրերի պատրաստմանն է հատկացվել, ապա հետաքրքրվեց. «Ռազմավարական ծրագրում նախատեսո՞ւմ եք, որ ՀՀ-ն ունենա Անվտանգության ազգային դպրոց, դարբնոց»:
Հակոբյանը պատասխանեց, որ նման դպրոց գործում է այս պահին, բայց` փոքր կազմով: «Քանի որ մեր ունկնդիրների թիվը քիչ է լինում, նման կառույց պահելը ծանր է նստում պետության համար, դրա համար քիչ ունկդիրների, որոնք ընդգրկվում են տեղական ուսհաստատություններից, ուղարկում ենք 9 ամիս վերապատրաստումների, ու աշխատանքի են անցնում»,- ասաց նա:
Բագրատյանը հարցրեց` իսկ այդ դեպքում ռիսկեր չկա՞ն: ԱԱԾ պաշտոնյան պատասխանեց. «Մեր աշխատանքը ռիսկերի մեջ է»:
ԱԱԾ տնօրենի տեղակալի պատասխանը ներկաների հավանությանն արժանացավ: