|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀԱԿ-ում բավականին ծանր են տանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելու թե' անհատական, թե' կուսակցական հայտարարությունները, փորձում են անել ամեն ինչ, որ դրանք հնարավորինս քիչ լինեն. գրում է «Հրապարակը»:
Այնտեղ ուշի ուշով սպասում են, թե ինչ հայտարարությամբ է հանդես գալու ոչ անհայտ, 2008-ին Տեր-Պետրոսյանին սատարելու իր հայտարարությամբ բեկում մտցրած Սասուն Միքայելյանը: Ու եթե մինչեւ վերջերս կարծում էին, թե հնարավոր կլինի Սասունին համոզել՝ Բագրատյանին չսատարել, ապա Ս. Միքայելյանի վերջերս հրապարակված հոդվածից հետո հասկացել են, որ դա անխուսափելի է:
Ըստ թերթի ՀԱԿ աղբյուրների` Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Դավիթ Շահնազարյանի շարքը շուտով կլրացնի նաեւ Սասուն Միքայելյանը՝ հայտարարելով, որ ընտրելու է Հրանտ Բագրատյանին: