կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 14:11
Հասարակություն

Թաթուլ Մանասերյանը Հրանտ Բագրատյանին չի ճանաչում` որպես տնտեսագետի

Թաթուլ Մանասերյանը Հրանտ Բագրատյանին չի ճանաչում` որպես տնտեսագետի

«Ես նման անձնավորության, որպես տնտեսագետ, չեմ ընդունում, չեմ ճանաչում, առավել եւս, մարդը համարձակություն չի ունեցել բազմիցս ոչ միայն իմ կողմից, այլեւ հեռուստաընկերություների կողմից հրավիրված բանավեճերում նստել ու տղամարդավարի վերլուծել այն, ինչ վերաբերում է տնտեսագիտությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով Հրանտ Բագրատյանի ելույթներին:

 

Ավելին, Մանասերյանի խոսքերով` Բագրատյանին մեղադրում են ու դատական վճռով արդեն գրագող են համարում, ընդ որում` մեկ հոգի չէ, այլ մի քանի հոգի, այդ թվում` նաեւ իր թիմակիցներից: Իսկ այն, որ Հրանտ Բագրատյանը չի ընդունում գրագողության վերաբերյալ իր հասցեին հնչեցվող մեղադրանքները, Թաթուլ Մանասարյանը  դրան էլ պատասխան ունի. «Կարող է շատ բան չընդունել, բայց դատարանի վճիռ գոյություն ունի: Ինքը կարող է չընդունել նաեւ, որ ինքը տղամարդ է` հետո ինչ…»: