Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը
կարևորելով`
ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը,
քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը,
բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը,
հենվելով`
ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև
նկատի ունենալով, որ
որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,
հայտարարում է`
Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց»: