կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 18:05
Քաղաքական

Հավաքեք Ձեզ. Աղվան Վարդանյանը՝ Հրանտ Բագրատյանին

Հավաքեք Ձեզ. Աղվան Վարդանյանը՝ Հրանտ Բագրատյանին

Այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ Վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի տարեկան հաշվետվությունը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հաշվետվությունը ներկայացնող՝ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանին Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ծրագրի մասին: Նրա խոսքով՝ այդ ծրագիրն արդեն իսկ վերցրել է 1 միլիարդ դոլար: Հրանտ Բագրատյանն այս ծրագրում բազմաթիվ խախտումներ ու կոռուպցիա է տեսնում:

Արա Նռանյանը նշեց, որ կիսում է այդ մտահոգությունները, սակայն ՎՊ իրավասությունների մեջ չի մտնում այն ամենը, ինչ պահանջում է պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«ՎՊ-ն զբաղվում է պետական միջոցների, բյուջեի, դրամաշնորհների, արտաքին պարտքի նկատմամբ վերահսկողությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՎՊ դիրքորոշումը միանշանակ է՝ բանկային համակարգը հաշվեքննության պետք է ենթարկվի:

Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց՝ ասելով, որ, որպես ընդդիմադիր պատգամավոր, ինքը պետք է իմանա, ուր են գնում պետության փողերը, ապա խնդրեց, որ Արա Նռանյանը հրատապ կարգով Հյուսիս-հարավ ծրագրի վերահսկողությունը ներառի ՎՊ գործունեության մեջ: Նա նաև հարցնում էր, թե ՎՊ նոր օրենքում ի՞նչ է ներառված:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ճիշտ չէ ՎՊ նախագահի տեղակալին հարցնել ՎՊ նոր օրենքի մասին: Հրանտ Բագրատյանը զայրացավ՝ դիմելով հանձնաժողովի նախագահին. «Պարո՛ն Մինասյան, Ձեզ հետ ի՞նչ է պատահել»: Արձագանքեց Աղվան Վարդանյանը. «Ինչ պատահել է, Ձեզ հետ է պատահել, պարո՛ն Բագրատյան, հավաքեք Ձեզ»: