Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նրանք շրջել են մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից:
Ծրագիրը ՀՀ Կառավարության աջակցությամբ և գործընկերությամբ, մեկնարկել է 2015 թվականին, տևելու է 5 տարի: Ընդհանուր 5 մլն դոլար ֆինանսավորմամբ մարզի 45 համայնքներում իրականացնելու են եկամուտ ակնկալող ծրագրեր և զարգացնելու են համայնքնային ենթակառուցվածքներ՝ ներմուծելով որոշակի նորարարություններ: Աշխատանքային խումբը նախ եղել է Իջևանի նորաստեղծ տուրիզմի կենտրոնում, որը հիմնադրվել է «Ինտեգրված աջակցություն գյուղական տուրիզմի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Ապա նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, և հանդիպումներ ունեցել բնակչության հետ նաև Դիտավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքներում: