Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 06 12 2015թ. հանրաքվեի ժամանակ՝ 26/29 ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայող Ա. Դ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին Քասախ գյուղի վարչական տարածքում տեղակայված հիշյալ ընտրական տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը:
Նույն ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Վ. Դ.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նկատել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը քվեատուփի մեջ է գցել կեղծ քվեաթերթիկներ, ինչից վրդովվելով ինքը վերցրել է քվեատուփը, գցել է հատակին, որի հետևանքով այն վնասվել է:
Հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: