կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-24 16:02
Իրավական

Դատապարտյալը պարբերաբար լքել էր ՔԿՀ տարածքը. գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Դատապարտյալը պարբերաբար լքել էր ՔԿՀ տարածքը. գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը, խախտելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դրույթները, պարբերաբար լքել է նշված ՔԿՀ-ի տարածքը: Հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով այդ մասին, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և միջոցներ չեն ձեռնարկել դատապարտյալի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու ուղղությամբ, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել վերջինիս համար: Այսպես, 2017 թվականի հուլիսի 20-ին հիշյալ դատապարտյալը, հերթական անգամ խախտելով սահմանված կարգը, ապօրինի դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից և Գյումրի քաղաքում` ժամը 03:25-ի սահմաններում, վիճաբանության բռնվել մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում դատապարտյալն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Այսպիսով, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի` հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի  նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: