|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հոկտեմբերի 10-ին` ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի 34 NS 862 պ/հ (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1982 թ.) և «Տոյոտա» մակնիշի Т 718 AR 77 (վարորդ` Գ. Ս., ծնվ. 1984 թ.) պ/հ ավտոմեքենաները:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: