Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Որոշ ժամանակ առաջ համացանցում տարածվեց լուր այն մասին, թե իբր Արցախի Մարտունու շրջանի դիրքերում տեղի են ունենում ակտիվ մարտական գործողություններ, և Արցախյան կողմից առկա են մի քանի վիրավորներ։ Լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով այցելեցի Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, և տեղում պարզեցի, որ հոսպիտալը աշխատում է սովորական ռեժիմով, և այսօր՝ դեկտեմբերի 1-ին որևէ վիրավոր չի ընդունվել։
Երեկ ընդունվել է մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Եվս մեկ վիրավոր տեղափոխվել է Երևան»:
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հաստատել է երկու պայմանագրային զինծառայողների վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Նախնական տեղեկություններով՝ վիրավորներն են ժամկետային զինծառայող, 19 Կարապետ ՄԻքայելյանը, պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը, 32-ամյա Գագիկ Պողոսյանը: