|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակը» գրում է. «Հերթական պաշտոնյայի որդուն բարձր պաշտոն են տվել: Երեկ տեղեկացանք, որ առողջապահության փոխնախարար է նշանակվել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, ով «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր: Թե ինչու է արժանին հենց պաշտոնյայի որդին համարվել, ակնհայտ է, որ ոչ թե հմտությունների ու բացառիկ խելքի համար, այլ հայրիկի կապերն ու շրջապատն են դեր խաղացել»: