|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:
Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի: Ինչից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»:
Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների եւ դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: