Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս օրերին ԱԺ-ում քննարկվող և հասարակության շրջանում տարակարծությունների թեմա դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով սահմանափակումներ են նախատեսվում տարկետման իրավունքի մեջ:
Շարմազանովի խոսքով` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշած ազգ-բանակ գաղափարախոսությունը ոչ միայն կիրառելի է, այլ նաև արդիական է ու անհրաժեշտ հասարակության համար: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը նույնես շատ արդիական են և միտված են ուժեղացնելու ԶՈՒ-ն:Դրանք այն նախագծերն են, որոնք բխում են պետության անվտանգության ու պաշտպանունակության շահերից:
«Այո, շատ ճիշտ է, որ հիմա բոլորը զորակոչվեն բանակ, որովհետև կան անհավասար պայմաններ: Ինչու՞ պետպատվեր չունեցող իրավաբանականի ուսանողը պետք է գնա ծառայի` 18 տարին լրանալուց հետո, իսկ նրանք, ովքեր պետպատվերով են, կարող են օգտվել տարկետումից:Ով ուզում է ուսումը շարունակել, կարող է միանալ «Պատիվ ունեմ» ծրագրին»,- ասաց Շարմազանովը: