կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-01 18:32
Հասարակություն

Կցանկանայի՝ բոլորը զորակոչվեին բանակ. Մովսես Հակոբյան

Կցանկանայի՝ բոլորը զորակոչվեին բանակ. Մովսես Հակոբյան

Կենտրոնական զինվորական հավաքակայանից Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը այցելել է հավաքակայան, հանդիպել զորակոչիկների հետ:

Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը նշել է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հանդերձանքի մեջ. «Կոշիկների որակն է փոխվել, ավելի բարձրացել, այժմ կաշվից է: Որոշակի նորամուծություններ են մտցվել զորակոչի կազմակերպման մեջ: Այժմ նաև ծնողներին չի թույլատրվում սնունդ բերել հավաքակայան»:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ այս մեկ տարվա ընթացքում այնպիսի լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Զինված ուժերի ղեկավարությանը: «Ժամանակ առ ժամանակ, երբ առաջին գծում հակառակորդը կիրառում է հրետանի, իհարկե, մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել»- նշել է նա:

Հակոբյանը զորակոչիկներին խորհուրդ է տվել լինեն համարձակ,  ուժեղ, և մաղթել է՝ ինչպիսի տրամադրությամբ, որ զորակոչվում են, նույն տրամադրությամբ էլ զորացրվեն:  

Հարցին՝ կա՞ ինչ-որ բան, որ Հակոբյանը կուզեր առաջինը փոխեր զինված ուժերում, նա պատասխանել է. «Առաջինն այն կցանկանայի, որ բոլորը զորակոչվեին բանակ և տարկետում ընդհանրապես չլիներ: Եվ կցանկանայի, որ նախազորակոչային տարիքում ավելի շատ ուշադրություն դարձնեին առողջությանը»: